Փորձության այս ցուրտ առավոտներին Հրե ծածկոցդ թող հանդարտ իջնի Մեր հողի վրա, ՈՒ հոգիները բալասանելով. Օգնի, որ նորեն Կարենանք լիզել վերքերը մեր բաց` Ապաշխարության լուռ համբերանքով:
Մեր ներկա կյանքում ամենից շատ արծարծվող հարցերից մեկն այն է, թե ուժային աշխարհում և ուրիշների շահ-ուժային դաշտում մենք ինչքանո՞վ կարող ենք ազդել մեր ճակատագրի ու մեզ հետ կատարվող ամեն ինչի վրա...